Տնտեսություն 10:57 23/04/2022 Հայաստան

Կարծում եմ, որ այս տարի այդպես էլ հացահատիկի և գարու սերմնացուի պահանջարկը չբավարարվեց. Հրաչյա Բերբերյան

Մեկնարկած գյուղատնտեսական տարում գյուղացու առաջ կանգնած մարտահրավերների մասին Panorama.am-ը զրուցեց Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի հետ:

Panorama.am -Պարո՛ն Բերբերյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ կառավարության կատարած քայլերը՝ սպասվող հերթական մարտահրավերներին դիմակայելու հարցում գյուղացուն օգնելու առումով՝ առավել ևս, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առաջին պլան է մղված պարենի անվտանգության հարցերը:

Հ. Բերբերյան-Էկոնոմիկայի նախարարութունը շատ հետաքրքիր քաղաքականություն է ընտրել: Շեշտում եմ՝ գյուղացու անվան տակ գումարներ են դուրս գրում պատահական կազմակերպությունների համար, որոնք երևի ո՛չ սերմով են զբաղվել, ո՛չ պարարտանյութով, կենսագրություն էլ չունեն: Ինչ-որ պատահական մարդիկ մտնում են գյուղատնտեսության բիզնեսի մեջ, այլ կերպ ասած՝ սուբսիդիաներով ֆինանսավորվում են հենց այդ կազմակերպությունները: Բայց հատկանշականն այն է, որ այս տարվա համար սերմերի համար սուբսիդիա էլ չի եղել, այն նախորդ տարի էր սուբսիդավորվել: Սա միանշանակ խնդիր կառաջացնի գյուղացու համար: Նախորդ տարվա բերած սերմերը բավականաչափ քանակությամբ չեն ծլել և դրա համար ոչ մեկը պատասխանատվություն չկրեց: Ես կարծում եմ, որ Էկոնոմիկայի նախարարը և իր տեղակալները պետք է պատասխան տային, այդ անորակ սերմերի համար:

Panorama.am-Ինչպե՞ս է լուծվում պարարտանյութի հարցը, որը շատ կարևոր է արտադրողականությունն բարձրացնելու համար:

Հ. Բերբերյան-Պարարտանյութը նախ ուշացվեց, հետո էլ տրվում է նման քիչ քանակությամբ և բարձր գներով: Տեսեք, թե այստեղ ինչ տենդենց գնաց՝ գյուղացին պետք է պարատանյութի այդ սուբսիդիան ստանար, ոչ թե այլ կազմակերպությունները, բանկերը: Այստեղ էլ նախարարությունում փնտրում են իրենց հարմար գործընկերներին և նրանց են ֆինանսավորում: Փաստով լուրջ հետաքննություն պետք է տարվի, երևի թե դատախազությունն էլ պետք է զբաղվի, թե ինչպես են ընտրվել այդ  կազմակերպությունները, որոնք պետք է ներմուծեն պարարտանյութը: Երբ պետությունը չէր սուբսիդավորում պարարտանյութերի ներկրման այդ չարաբաստիկ ծրագիրը, գները ցածր էին՝ 6 հազար դրամ, բայց հենց սուբսիդիան մտավ, պարատանյութը դարձավ 21-22 հազար դրամ: Թող բացատրեն, թե ինչ տրամաբանությամբ են այդ գները բարձրանում:

Մյուս կողմից էլ էկոնոմիկայի նախարարի քայլերը, որոնք միտված են բանկերի սուբսիդավորմանը, խնդրահարույց են, թող չասեն, թե գյուղացուն են սուբսիդավորում՝ սուբսիդավորվում են բանկերին: Նույնը՝ սերմեր ներկրողների դեպքում, սա նույն արատավոր սխեման է, որը ղեկավարում է էկոնոմիկայի նախարարությունը և այստեղ մենք միանշանակ լուրջ թերություններ ենք տեսնում: Մտահոգիչն այն է, որ քննադատություններից հետո էլ աշխատանքի որակը չի փոխվում, կամ էլ էդ մարդկանց մտածելակերպը սահմանափակ է, այդ չափի է, նոր մեթոդներ չեն կարողանում տեսնել:

Մտածելու տեղեիք է տալիս, թե ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն ինքն ընտրում ներդրողներին, ի՞նչ իրավունքով է նա ընտրություն կատարում, երբ որ մեզ մոտ ազատ շուկա է: Եթե շուկան բաց է, ապա թող ներկրողներին էժան վարկեր տային՝ անտոկոս կամ ցածր տոկոսով և ցանկացողները  ներկրեին, ոչ թե ինչ-որ պարարատնյութի ներկրողների  22 կամ 24 հոգանոց ինչ-որ խումբ են ստեղծում, նույնը նաև սերմնացուի հետ կապված: Տնտեսվարողների ինչ-որ քանակներ են ընտրում և դրանց է միայն թույլատրվում ներկրել: Այստեղ լրիվ մոնոպոլիայի հոտ է գալիս: Իսկ ինչ վերաբերում է դիզվառելիքին, սա արդեն խայտառակություն է, շատ լավ գիտեն, որ այս սեզոնին գյուղացին դիզվառելիքի կարիք ունի և անցած տարվա համեմատ 250 դրամով թանկացել է նրա գինը: Կա հակամենաշնորհային հանձնաժողով, որը պետք է հետևի այդ ամենին, բայց ոչինչ չի անում:

Panorama.am -Ըստ էության, նույն սկզբունքով էլ նախորդ տարի սերմեր ներկրող ընկերություններն էին ընտրվել, որ վատորակ սերմ հասցրին գյուղացուն:

Հ. Բերբերյան-Եթե ազատ շուկա է, ապա ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչի համար է այդ ընտրությունը: Այսինքը, ստացվում է՝ մի չինովնիկ ասում է՝ սա հորեղբորս տղան է կգրանցեմ, այս մեկին չեմ ճանաչում՝ չեմ գրանցի: Չինովնիկին հնարավորություն են տալիս մանիպուլյացիա անել, որն իրեն հարմար է՝ գրանցի, որը ոչ՝ չգրանցի, դրանից բխող արդյունքներով: Սիրուն աչքերի համար չեն գրանցում՝ իրենց հարմար կազմակերպություններին են գրանցում, որ հետագայում իրար հետ աշխատեն:

Panorama.am -Կարտոֆիլի սերմերի հարցո՞ւմ էլ գյուղացին այս տարի խնդիր կունենա:

Հ. Բերբերյան-Կարտոֆիլի ցանկատարածությունները երեք տարվա մեջ շեշտակի պակասել են: Տարբեր թվեր են ասում փորձագետները, բայց ընդհանրացված ստացվում է, որ դրանք 33 հազար հեկտարից իջել են 20 հազար հեկտարի: Սա նշանակում է, որ մենք ցանկատարարծությունների լուրջ կորուստ ունենք: Այն ֆերմերները, որոնք կարողացան նախորդ տարի իրենց հարցերն լուծել առանց բանկերի՝ ՌԴ մեծ քանակությամբ կարտոֆիլ արտահանելով, նրանց ձեռքը գումար կա, այդ ֆերմերներն ապահովված են սերմացուով և՝ բարձր որակի, իսկ նրանք, ովքեր պատահական մարդկանցից էին սերմեր գնել, բնականաբար, այն նրանց մոտ կազդի բերքատվության վրա:

Panorama.am-Այս տարի մարտ ամսին բավակաչափ տեղումներ եղան: Ձեր կարծիքով գյուղացին ոռոգման ջրի խնդիր չի՞ ունենա:

Հ. Բերբերյան-Եթե կառավարությունում լավ աշխատեն խնդիր չենք ունենա, տեղումները լրիվ բավարար են: Եթե վատ աշխատեցին, ապա ինչպես անցած տարի արհեստական երաշտ սարքեցեին, այնպես էլ այս տարի կսարքեն, բացառված չէ: Մենք գործադիրում կադրերի խնդիրներ ունենք, հարց է, թե թուրքամե՞տ կադրե են նշանակվում, թե՞ հայամետ:

Panorama.am-Հացահատիկի ներքին արտադրությունն այս տարի է՞լ ցածր կլինի, գործադիրը օգնե՞ց սերմացու հասցնել գյուղացուն:

Հ. Բերբերյան-Աշնանացանի և գարնանացանի ահագին պահանջարկ կար գյուղացու մոտ: Կարծում եմ, որ այդպես էլ այդ պահանջարկը չբավարարվեց:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}