«Հրապարակ». ՀՀԿ-ն նույնպես ակտիվ փողոցային պայքար է սկսելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ավանդական դարձած ջահերով երթին, որն ամեն տարի կազմակերպում է դաշնակցական երիտթևը, այս տարի կմասնակցեն նաև երկրորդ և երրորդ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Երթը տեղի կունենա այսօր` ապրիլի 23-ին, մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից։ Նախօրեին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում մասնակցել-չմասնակցելու հարցը ևս եղել է օրակարգում, և հօգուտ մասնակցելու է որոշում կայացվել։
Ավելին, Սերժ Սարգսյանը հանձնարարել է, որ հնարավորինս տպավորիչ ներկայություն ապահովեն` հանդիսավոր կերպով ՀՀԿ-ն՝ Ազատիչի գլխավորությամբ, երթով կմիանա հրապարակի ժողովրդին։ Քոչարյանի մասնակցության մասին, հիշեցնենք, նախօրեին հայտնել էին նրա գրասենյակից, իսկ Արթուր Վանեցյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան նշել է, որ ինքը ևս մասնակցելու է։
Մեզ ասացին նաև, որ բուռն դեպքերը ծավալվելու են ապրիլի 25-ից, ՀՀԿ-ն նույնպես ակտիվ փողոցային պայքար է սկսելու: «Մարզային կառույցներին հրահանգ է տրվել՝ տեղերում ակտիվ աշխատեն մարդկանց հետ` ինչպես իրավիճակը ներկայացնեն, այնպես էլ մշտական կապ պահեն»,- ասաց մեր աղբյուրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին