«Հրապարակ». «Հայաստան» դաշինքում փողոցային պայքարին զուգահեռ քննարկում են ԱԺ վարչական պաշտոններից հրաժարվելու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր դաշինքում` «Հայաստան»-ում, փողոցային պայքարին զուգահեռ քննարկում են, այսպես կոչված, դաշինքի տնօրինած ԱԺ վարչական պաշտոններից հրաժարվելու հարցը։ Խոսքն ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի ղեկավարների պաշտոնների մասին է։ Այս տեսակետին կողմ պատգամավորների փաստարկներն այն են, որ այդ պաշտոնները, մեծ հաշվով, իրենց առավելություն չեն ընձեռում՝ չհաշված մի փոքր հավելյալ աշխատավարձը, քան շարքային պատգամավորներինն է, և ծառայողական ավտոմեքենաները։
Մեզ ասացին, որ փողոցային պայքարի ընթացքը կարող է որոշիչ դառնալ նաև այս հարցում։ Այժմ հարցը դեռ առկախված է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին