Ապրիլի 24-ին Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում տեղի կունենան հիշատակի ոգեկոչման միջոցառումներ
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների 107-րդ տարելիցի օրը, Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում տեղի կունենան հիշատակի ոգեկոչման արարողություններ ու միջոցառումներ: Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու ֆեյսբուքյան էջում ներկայացված է կայանալիք միջոցառումները.
Ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի Բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների:
Ժամը 13:00-ին համալիրի բակում Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի մոտ կկատարվի ծաղիկների խոնարհում:
Ժամը 14:00-ին «Տապան» թանգարանում կբացվի Եղեռնի զոհերին նվիրված վավերագիր նկարների ցուցադրություն: Հոգևոր և ազգային երգերի համերգային ծրագրով հանդես կգան Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու երգչախումբը, հայորդյաց տան քանոնի և դուդուկի խմբերը:
Ժամը 16.30-ին առաջնորդարանի 2-րդ հարկում տեղի կունենա գրական երեկո, որի ընթացքում կհնչեն հայ բանաստեղծների հայրենասիրական ստեղծագործությունները: Զեկույցով հանդես կգան թեմի հայագիտական բաժնի պատասխանատու Բուրաստան Զուլումյանը և «Նուռ» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Երվանդ քհն. Երանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին