ՅՈՒՆԵՍԿՕ-ն անորոշ ժամանակով հետաձգել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Այն պետք է անցկացվեր Կազանում 2022 թվականի հունիսի 19-30-ը։ Նոր նիստի վայրն ու ժամկետները չեն հաղորդվում։ Այս մասին գրում է artguide.com կայքը։
«Կապված Ռուսաստանի կողմից Դոնբասի հանրապետությունները պաշտպանելու համար հատուկ ռազմական գործողության անցկացման հետ, արևմուտքցիները սկսել են աննախադեպ ծավալի դիվանագիտական հալածանք մեր երկրի նկատմամբ, որի նպատակն է զսպել կառուցողական, ստեղծագործական ներդրումը, որը մենք ավանդաբար կատարում ենք կազմակերպության կանոնադրական գործունեության մեջ, ներառյալ համաշխարհային ժառանգության պահպանման ուղղությամբ»,- ասել է Ռուսաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Գրիգորի Օրջոնիկիձեն։
Օրջոնիկիձեն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է ժամանակին անցկացնել Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ նիստը Կազանում, ինչպես նաև ձեռնարկել «բոլոր հնարավոր միջոցները օդային տրանսպորտի սահմանափակման հետ կապված նյութատեխնիկական դժվարությունները հաղթահարելու համար»։ Նաև հանդիպումը «հիբրիդային» ձևաչափով անցկացնելու առաջարկին չեն աջակցել։ Ռուսական կողմն ակնկալում է, որ մոտ ապագայում կսկսվեն քննարկումներ միջոցառման անցկացման նոր ժամկետների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան