Հանցագործություն է ՇՄԱԳՓ նախագիծն ընդունելը․ էկոլոգիական իրավունքի մասնագետ
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որը նույնպես լայն քննարկման առիթ է դարձել, ինչպես ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից ներկայացված ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծը։
Մասնագետները կարծում են, որ գործող ՇՄԱԳՓ օրենքում իսկապես փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա, քանի որ կան հիմանդրույթային խնդիրներ։ Գործող օրենքում խեղաթյուրված են ՇՄԱԳՓ հասկացությունն ու ընթացակարգերը։ Արդյունքում այսօր հանքարդյունաբերության ոլորտում ունենք խնդիրների մի ամբողջ խուրց, որը չի կարգավորվում օրենսդրությամբ։ Սակայն փոփոխությունների նախագիծը, որն առաջարկել է ՇՄՆ-ն, ամենևին էլ չի լուծում հիմնադրութային խնդիրները։
«Թե ինչն է փոխվել օրենքում դա այդքան էական չէ, կարևորն այն է, որ այն ինչ պետք է փոխվեր,որը վերաբերում է բուն հանքարդյունաբերության գործունեությանը, դա չի արվել։ Այսինքն՝ ՇՄԱԳՓ օրենքի փոփոխությամբ էլ Հայաստանում պատշաճ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն չի իրակացվելու։ Արդյունքում ունենալու ենք նույն իրավիճակը։Դեռ ավելին՝ օրենքի նախագծում կարգավորումներին ավելի խեղաթյուրված ձևակերպումներ են տրված, որի նպատակը մեկն է ՝ շարունակել անպատասխանատու ձևով իրականացնել հանքարդյունաբերական գործունեություն և ոչ մի կերպ չկրել պատասխանատվություն մեր երկիրն անխնա աղտոտելու և մեր երեխաներին թունավորելու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանական օրենդրության իրավաբան կամ էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Համբարձումյանը՝ շեշտելով, որ օրենքով մեր հայրենիքը տալիս ենք այլոց օգտագործման։
Մասնագետի խոսքով՝ օրենքում արտացոլված են տնտեսվարողների շահերը և ստերված պետության և ազդակիր համայնքների բնակիչների շահերը։
«ՇՄԱԳ գործընթացն իրենից ենթադրում է գործողությունների իրակացման քայլեր, որը հնարավորություն է տալիս ձևավորել այնպիսի փաստաթղթեր, որոնք ամբողջությամբ հնարավոր է վերահսկել։ Մինչդեռ այսօր ընդունում ենք օրենք, որը չի պարտադրում նախաձեռնողին ներկայացնել պատճաշ փաստաթղթեր։ Այսինքն ՝ օրենքն ապահովում է, որպեսզի տնտեսվարողները շարունակեն աղտոտել և թունավորել մեր սերունդներին։ Իսկ ՇՄՆ-ն իրենց պարտականությունները կատարելու փոխարեն չգիտես թե ում կամ որ խմբի շահերն է սպասարկում։ Այդ նախագիծն ընդունելն ուղղակի հանցագործություն է»,- ասաց էկոլոգիական իրավունքի մասնագետը։
Համբարձումնայի համոզմամբ՝ այս խնդրի շուրջ պետք է համախմբվեն մասնագետները, իրավաբանները և թույլ չտան , որպեսզի այս նախագծին այս ձևով ընդունվի։
«Պետք է ձևավավորել իրավաբաններից կազմված խումբ, որոնք կզբաղվեն այս հարցով։ Ես մտածում եմ նաև հանրային արշավ սկսելու մասին»,- ասաց իրավաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարարը պնդեց՝ վերացրել են ՀԿ-ների նշած Ընդերքի օրենսգրքի նախագիծը հետ կանչելու պահանջի հիմքերը
- ՇՄԱԳՓ օրենքի նոր նախագծով նախատեսված փոփոխություններն ավելի վատն են, քան՝ գործողը. իրավապաշտպան
- Այդ օրենքի նախագիծը պաշտպանում է «Լիդիան Արմենիա» ընկերության շահերը․ Թեհմինե Ենոքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին