ՊԲ հրամանատարն ու ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավարը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր
Ապրիլի 23-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀՊՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր, երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ:
Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի և հատկապես հետպատերազմական իրողություններով պայմանավորված խնդիրների լուծման համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս ամեն ինչ անել առաքելության գործունեությանը աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին