Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում խոցել է ուկրաինական Սու-25, Բայրաքթար և երկու Տոչկա-Ու
Անցած գիշեր ռուս զինվորականները խոցել են ուկրաինական գրոհային ինքնաթիռ, 15 անօդաչու թռչող սարք և երկու «Տոչկա-Ու» հրթիռ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Խարկովի մարզի Նովայա Դմիտրովկա շրջանում օդում խոցել են ուկրաինական օդուժի Սու-25 ինքնաթիռը: Նաև գիշերվա ընթացքում ոչնչացվել է ուկրաինական 15 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար» ՏԲ-2՝ Նիկոլաևսկայա շրջանի Նովայա Զարյա բնակավայրի մոտ»,-ասել է նա։
Չեռնոբաևկայի տարածքում «Պանցիր-Ս» զենիթահրթիռային և հրազենային համակարգերի անձնակազմերը խոցել են երկու «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռ և բազմակի արձակման հրթիռային համակարգի երեք հրթիռ։
Հարակից հրապարակումներ`
- 20 երկիր կմասնակցի Ուկրաինային ռազմական օգնության հարցով Գերմանիայում ԱՄՆ-ի կազմակերպվելիք խորհրդակցություններին
- Ռուս զինվորականը Ուկրաինայում հեռախոսը կորցնելու պատճառով զրկվել է 2,6 մլն ռուբլուց
- Գերմանիայում ստորագրահավաք է նախաձեռնվել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու պահանջով
- Հնդկաստանը հրաժարվել է ընդունել Ուկրաինայի համար օգնություն տեղափոխող ճապոնական ինքնաթիռը
- Ռուսական հակաօդային պաշտպանությունը մեկ օրում երկու «Բայրաքթար» է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները