Սերժ Սարգսյան. 2018-ին ցնծացող ժողովուրդն այսօր ողբում է
«Ցավում եմ, բայց կարծում եմ, որ 2018 թվականին հղածս մաղթանքն այսօր էլ ավելի արդիական է»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա 2018-ին հրաժարականի տեքստում մեր երկրին մաղթել էր ներդաշնակություն, խաղաղություն ու տրամաբանություն։
ՀՀ երրորդ նախագահը նշեց՝ կցանկանար, որ այսօր էլ հայ ժողովուրդը ցնծար հրապարակում։
«Ցնծար, որ այդ ժամանակահատվածում կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց ցավոք սրտի, 2018-ին ցնծացող ժողովուրդն այսօր ողբում է։ Ողբում է կրկնապատլված, եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, ողբում է մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդած բանակի համար։ Այս առումով իհարկե, ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018-ի այս օրը»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով հարցին, թե զղջացե՞լ է հրաժարականի համար, Սերժ Սարգսյանը պատասխանեց, բազմիցս խոսել է այդ մասին՝ իրականության մեջ չի փոշմանել։
«Բայց եթե կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին այլ կերպ կգործեի։ Բայց չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել։ Ուղղակի կցանկանայի, որ այսօր էլ այս 2018 թվականի պահանջատեր ժողովուրդը նույն պահանջատիրությամբ այսօր հանդես գար։ Այդ ժողովրդին խոստացել էին կարճ ժամանակում Հայաստանը դրախտ դարձնել, չէ՞, նույն պահանջատիրությամբ պետք է հանդես գալ։ Ցավոք սրտի, այն ժամանակվա ոգևորությունն այսօր վերածվել է հիասթափության։ Բայց մեր թիմը, ողջախոհ մարդիկ պահանջատեր լինելուց առաջ հայրենասերներ են։ Ցանկացած պարագայում մենք կանգնելու ենք մեր ժողովրդի կողքին»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց 2018-ի ապրիլի 23-ին։
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է ջահերով երթին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին