Եթե չհեռացնեք ձեր բանսարկու նյութերը, կխոսենք ձեզ հետ դատական կարգով. Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրառում է արել՝ անդրադառնալով «Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով համացանցում տարածված տեսանյութին.
«Արամ Գրիգորյանի մասով տարածվող տեսանյութը հին է և Ազատության հրապարակում չի արված (Դեմիրճյան փողոց, Սիրահարների այգի):
Դա էլ մի կողմ. Արամին սովորության համաձայն մոտենում են մուրացկանները օգնություն խնդրելու (երևանաբնակները այդ մարդկանց դեմքով ճանաչում են):
Այս «կարևոր» հարցով մեկնաբանություն այլևս չեմ տալու, իսկ նիկոլական ԶԼՄ-ներին հստակ զգուշացնում եմ՝
Այս գրառումից հետո, եթե չհեռացնեք ձեր բանսարկու նյութերը Ազատության հրապարակ փողով մարդ բերելու վերաբերյալ, կխոսենք ձեզ հետ դատական կարգով»:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությանը խորհուրդ կտամ զուր չտանջվել, քանի որ մարդկանց օգնելը մեր համար կարևոր առաքելություն է. Բաբայան
- Շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից». Արթուր Վանեցյան