Ջահերով երթ Ստեփանակերտում
Ստեփանակերտում այսօր անցկացվել է Ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: «Զարթնի՛ր, լա՛ո» խորագրով ջահերթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց ու շարունակվել մինչև Ստեփանակերտի հուշահամալիր։ Երթը առաջնորդել են հոգևորականները:
Երթին մասնակցել են Արցախի նախագահն Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Հայեց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը չունի այլընտտրանք չունի։ ...
Թող աշխարհով մեկ ջահերի լույսը լույս սփռի պատմական արդարության վերականգնման ճանապարհին: Թող լույս սփռվի բոլոր նրանց մտքերի վրա, ովքեր ժխտում են և դրանով իսկ արդարացնում հանցագործությունը», - գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն ու հրապարակել տեսանյութ։
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության հրապարակը բազմամարդ է. քիչ անց կմեկնարկի ջահերով երթը
- «Զարթնի՛ր, լա՛ո» խորագրով ջահերթ կանցկացվի Ստեփանակերտում
- Ջահերով երթ՝ Հալեպում
- Նոր Ջուղայում աշակերտներն իրենց արդար պահանջի ձայնն են միացրել համայն հայության ձայնին
- Ջահերով երթով պայմանավորված՝ այսօր կսահմանափակվի երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում
- Ջահերով երթ. այսօր, ժամը 19։30, Հանրապետության հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան