Ոստիկանությունը հայտնում է Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվողի մահվան մասին
Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվողը, որը ուրբաթ օրը վիրավորել էր չորս մարդու, մահացել է: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Ռոբերտ Կոնտին:
Նրա խոսքով՝ կասկածյալը հավանաբար ինքնասպան է եղել, երբ ոստիկանները փորձել են մտնել բնակարան, որտեղ նա թաքնվել էր։ Բնակարանում հայտնաբերվել է վեց հրազեն և փամփուշտներ։ Այլ կասկածյալների հետախուզում չի իրականացվում։
Կոնտին նաև այն կարծիքին չի եղել, որ կասկածյալը որևէ առնչություն ունի դպրոցի հետ, որի մոտ տեղի է ունեցել հրաձգությունը։ Նա հավելել է, որ կասկածյալը անկանոն կրակել է մարդկանց ուղղությամբ՝ փորձելով վիրավորել հնարավորինս շատ մարդկանց։
Հաղորդվում է, որ չորս մարդ վիրավորվել էր ուրբաթ կեսօրին Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում բանուկ փողոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Վիրավորների թվում կա 12-ամյա մի աղջիկ։ Հրաձգության վայրի մոտ է գտնվում դպրոցը և Կոլումբիայի համալսարանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում հրաձգության պատճառով 3 կին է զոհվել
- ԱՄՆ-ում մեկ մարդ մահացել է ակումբի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին