Կանխատեսվել է, որ Ֆրանսիայում ընտրողների ռեկորդային ցածր մասնակցություն կլինի
Ապրիլի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կլինի Ֆրանսիայի ապագայի և Եվրոպայի ապագայի վերաբերյալ հանրաքվե: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է Ֆրանսիայի գործող նախագահ ու նախագահի թեկնածու Մակրոնն իր վերջին նախընտրական հանրահավաքում։ Նա կարծում է, որ ֆրանսիացիները պետք է ընտրություն կատարեն ծրագրերի միջև, որոնցից մեկը նշանակում է դուրս գալ Եվրամիությունից, իսկ մյուսը՝ սերտացնել կապերը նրա հետ։
Երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուն՝ Մարի Լը Պենը հայտարարել է, որ Հինգերորդ Հանրապետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ավելի սերտ հարաբերությունների հաստատման գործում։
Լռության օրվան նախորդած վերջին հարցումները ցույց են տվել, որ Մակրոնը Լը Պենից առաջ է անցել 14 տոկոսով. նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 57 տոկոսը։ Փորձագետները կարծում են, որ ցածր մասնակցությունը կլինի, ինչը ի վնաս Մակրոնի է։ Հարցվածների 12 տոկոսն ուրբաթ ասել է, որ չի քվեարկելու։
Մարին Լը Պենի շտաբն իսկապես պատրաստվում է իրենց թեկնածուի հաղթանակին. ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ հաղթանակի դեպքում արդեն պատրաստվել է ավտոերթ Փարիզի գլխավոր հուշարձանների մոտով։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի նախագահի թեկնածու Լը Պենը հրաժարվել է Ուկրաինայում տեղի ունեցողը ցեղասպանություն անվանել
- Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
- Ֆրանսիայում նախընտրական հարցումը ցույց է տվել, որ Մակրոնի առավելությունը Լե Պենի նկատմամբ 1% է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին