Զենքով լինի, մշակույթով լինի, կյանքով լինի՝ հասնելու ենք վերջնական հաղթանակի.Արցախում կռված էստոնացի ազատամարտիկ
«Ես իմ հոգու բողոքն եմ ասում Ազատության հրապարակից, որ մենք հողեր չունենք թուրքի հետ պայամանագիր կապելու համար: Արցախը եղել, կա ու կմնա հայկական տարածք: Գոյություն չունի Արցախի և Հայաստանի ժողովուրդ, բոլորը հայեր են»,-ասաց Ազատության հրապարակում բողոքի ակցիային միացած արցախյան երեք պատերազմների մասնակից, ազգությամբ էստոնացի ֆելիքսը:
Նա հայտնեց, որ Ազատության հրապարակում է իր մարտական ընկերների հետ:
«Այսօր իմ ներկայությամբ բողոք եմ հղում այն մարդկանց, ովքեր մտածում են, թե թուրքի հետ, որն ընդունակ է քնած մարդու գլուխ կտրի, թիկունքից մարդ խփի, կարելի է ախպերություն անել»,-հայտարարեց էստոնացի ազատամարտիկը և հավելեց. «Այն զոհված տղերքի պատասխանը դեռ չի տրված, պայքարը դեռ առջևում է: Շուշիում նստած Ալիևն ատամները կռճտացնելով մեզ այ է տալիս: Մենք պատրաստ ենք, Այս անգամ ռևանշը շատ պատասխանատու և կարևոր է՝ զենքով լինի, մշակույթով լինի, կյանքով լինի՝ մենք հասնելու ենք վերջնական հաղթանակին»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք չհաջողելու հնարավորություն չունենք. Արթուր Վանեցյան
- Այս անգամ Ջահերով երթը տարբերվելու է. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Իշխանությանը չի հաջողվելու շարժումը կասեցնել
- Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, իրենց հոր տնից չեն բերել. Արթուր Վանեցյան
- Իրանի պահվածքը շատ բարեկամական է Հայաստանի նկատմամբ. Արթուր Վանեցյան
- Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անի. Վանեցյան
- Թույլ չենք տալու, որ որևէ մեկը մոռանա մեր նահատակված տղերքին, ուրանա մեր ազգային արժեքները․ Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին