Երեկվանից հացադուլը դադարեցրած Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը կրկին Ազատության հրապարակում են
Ազատության հրապարակում 5 օր հացադուլ իրականացրած և երեկվանից դադարեցրած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն այսօր կրկին նույն հրապարակում են։ Նրանք ասացին, որ կգան, կլինեն նստացույց անող զոհված զինծառայողների ծնողների կողքին, ինչպես նրանք էին իրենց կողքի հացադուլի օրերին։
«Ընդհանուր պրոցեսի մեջ ենք։ Մեր գաղափարները տարածվում են, ընթացքում կհայտարարենք մեր անելիքների մասի»,- ասաց Արթուրը։
Նվերը շարունակեց, որ ձևաչափը փոխվել է, բայց շարունակելու են իրենց գաղափարն առաջ տանել, խոսել հասարակության հետ։
Նրանք հանդիպեցին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, ով ապրիլի 17-ին հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ գիշերելով Ազատության հրապարակում։
Հիշեցնենք, որ երիտասարդների հացադուլի նպատակն էր անկախության սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։
«Ես և Արթուրը համարում ենք հացադուլի նպատակը, այն է ՝ արթնացնել անկախության սրնդի ներկայացուցիչներին, այս փուլում կատարված։ Սակայն մենք գիտենք, որ նրանք շատ են,քան այստեղ հավաքվածները։ Մենք պետք է հանդիպենք և խոսնենք նաև նրանց հետ։ Այսպիսով, ես և Արթուրը որոշել ենք, որ մեր խոսքը չպետք է սահմանափակված լինի այստեղ նստելով, այլ պետք է դիվերսիֆիկացվի»,- երեկ հայտարարել էր Նվեր Կիրակոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դադարեցնում են հացադուլը
- Լիահույս ենք՝ շուտով կարձանագրենք, որ հացադուլն արդեն որպես պայքարի մեթոդ դադարում է և իր նպատակին չի ծառայում. Նվեր Կիրակոսյան
- Այստեղ եկող մարդկանց աչքերում հույս ենք տեսնում. Հացադուլ անող Նվեր Կիրակոսյան
- Այսօր նահատակ տղերքի ծնողները լինելու են Ազատության հրապարակում՝ աջակցելու հացադուլ հայտարարած Արթուրին և Նվերին
- Տեր Շահեն քահանան տեսակցեց հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին
- Ղազարյան. Հացադուլի դիմած երիտասարդների հարևանությամբ իշխանությունները որոշել են մշտական հերթապահություն կազմակերպել ոստիկանության մեքենայով
- «Երբ հավաքվի կրիտիկական զանգվածը, հացադուլը դադարեցնենք ու հանուն արժեքի պաշտպանությունը կշարունակենք այլ ձևով»
- «Միանում եմ». Պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը սատարում է հացադուլի դիմած տղաներին
- Հարբած քաղաքացին հայհոյել է հացադուլի դիմած պատերազմի մասնակիցներին
- Չենք պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում. հացադուլ հայտարարած տղաներն անկախության սերնդին հրավիրում են հրապարակ
- Արդեն դրական ազդակներ ենք ստանում. հացադուլի դիմած տղաներ
- Հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը․ ԱՀ ՄԻՊ-ը՝ հացադուլ անող երիտասարդներին
- Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել՝ հաջակություն երիտասարդ հացադուլավորների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին