Եթե գյուղացին սերմ չունի, պարարտանյութը տալիս ես, որ ի՞նչ անեն.Շիրակցի ֆերմերը՝ կառավարությանը
Հայ գյուղացու առաջ կանգնած խնդիրների, սկսված գյուղատնտեսական տարվա անելիքների մասին Panorama.am-ը զրուցեց Շիրակի մարզի ֆերմերի հետ:
Վերջինս չցանկացավ իր անունը հրապարակենք, հիմնավորելով, որ դրա կարիքը չկա, քանի որ բոլորի ընդհանուր խնդիրներից է խոսում:
«Այս տարի պետությունը սուբսիդավորեց պարարտանյութը, բայց եթե սերմ չունեմ՝ պարարտանյութը տալիս ես, որ ի՞նչ անեմ: Նախորդ տարի Շիրակի մարզում կարտոֆիլի բերքը համեմատաբար լավ էր, բայց մյուս կուլտուրաներից ստացված արդյունքները 0 էին: Հեկտարներով ցանած գարին և ցորենը գյուղացին չկարողացավ քաղել, քանի որ ջուր չլինելու պատճառով հասկն այնքան ցածր էր, որ կոմբայնները չէին կարողանում աշխատել»,-հայտնեց Panorama.am-ի զրուցակիցը:
Ֆերմերն իր դժգոհությունն հայտնեց, որ պետությունը գյուղատնտեսության ոլորը բարձիթողի վիճակում է պահում:
«Գյուղացիներից որը կարողանում է՝ ցանում է, մյուսների հողը խոպան է մնում: Պարարտանյութն էլ ով ինչպես կարողանում է՝ փախցնում է, հունարովը մյուսի պարարտանյութն էլ է փախցնում, կարգ ու կանոն չկա: Էն չցանող գյուղացիների պարարտանյութն էլ ցանողն է վերցնում, բայց վերջիններս շատ քիչ են:
Նորից եմ կրկնում, եթե սերմ չես տալիս, պարատանյութի տալու իմաստը ո՞րն է: Նախորդ՝ անհաջող գյուղատնտեսական տարուց հետո Շիրակի մարզում գարու և ցորենի սով է, բառիս բուն իմաստով: Գյուղացիներին առաջնային այդ մշակաբույսերի սերմն էր պետք, բայց այդպես էլ կառավարությունից օգնություն չստացանք»:
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ, որ այս տարի այդպես էլ հացահատիկի և գարու սերմնացուի պահանջարկը չբավարարվեց. Հրաչյա Բերբերյան
- Եթե գյուղատնտեսության մասին եք մտածում՝ պետք է վստահեք արտադրողին, այլ ոչ թե Չալոյի թիմին. Հրաչ Բերբերյանը՝ կառավարությանը
- Անթույլատրելի է, որ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունն ամեն տարի ավելի փոքր տոկոս է կազմում. Ռոբերտ Քոչարյան
- Փաշինյան. Գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր ոլորտներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին