Ջահերով երթ. այսօր, ժամը 19։30, Հանրապետության հրապարակ
Այսօր կկայանա ավանդական Ջահերով երթը։ Այս տարի այն կրում է «Զարթնի՛ր լաո» խորագիրը։ Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող ամենամյա միջոցառում է։
«Մեր թշնամիների ծրագրում ոչինչ չի փոխվել։ Այսօր էլ մեր նկատմամբ կիրառվում է նույն ցեղասպան քաղաքականությունը։
Ուստի այսօր այդ քաղաքականությանը ո՛չ ասելը, ապրելու մեր ցանկությունը բոլորին լսելի դարձնելը, համազգային դիմադրողականության բարձրացումը դառնում է յուրաքանչյուր հայի պարտքը։
Միացի՛ր պայքարին նաև դու,
Մասնակցի՛ր Ջահերով երթին,
Ապացուցի՛ր, որ չես հանձնվում»,- նշում են կազմակերպիչները։
Ջահերով երթը մեկնարկելու է ժամը 19։15-ին Հանրապետության հրապարակում։
«Մասնակցի՛ր համահայկական ջահերով երթին։
Ջահերով երթը մեր վերածննդի, մեր արդար պայքարի ու միասնության խորհրդանիշն է։ Այս տարի նրա նշանակությունը էլ ավելի մեծ է։
Հայ ազգը, Հայաստանն ու Արցախը ամենածանր ժամանակներն են ապրում։
Մասնակցենք երթին, ցույց տանք աշխարհին, որ մենք տեր ենք մեր հայրենիքին, չենք հանդուրժելու ուրացումը, դավաճանությունը։
Միասին մենք ուժ ենք։
Միասին անցկացնենք մեր պահանջատիրության երթը: Տար քո ջահը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։
Ապրիլի 23-ին, 19։15-ին հանդիպում ենք Հանրապետության հրապարակում»,- նշում են կազմակերպիչները։
Հարակից հրապարակումներ`
- Այս անգամ Ջահերով երթը տարբերվելու է. Արթուր Վանեցյան
- Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին
- Կարեն Վրթանեսյան. Ջահերով երթը եզակի շանս էհոգեբանորեն պատրաստելու համազգային համախմբման
- Ինչպես դառնալ ջահակիր և ունենալ ջահով նկար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին