Tesla էլեկտրամեքենան՝ ավտոպիլոտով, բախվել է ինքնաթիռին
Ավտոմատ կայանման հնարավորություն օգտագործող Tesla էլեկտրական մեքենան մխրճվել է 3,5 միլիոն դոլար արժողությամբ մասնավոր ինքնաթիռի մեջ, հայտնում է The Verge-ը: Ավելի վաղ Reddit-ում հայտնվել էր միջադեպի տեսանյութը։
Կադրերում երևում է, թե ինչպես է էլեկտրական մեքենան կամաց-կամաց բախվում Cirrus Vision ինքնաթիռին, այնուհետև հրում և շրջում է: Հաղորդվում է, որ Tesla-ի սեփականատերն օգտագործել է Smart Summon ֆունկցիան, որը թույլ է տալիս էլեկտրական մեքենային ավտոմատ կայանել կամ մոտենալ վարորդին՝ խուսափելով խոչընդոտներից: Բայց այդ ֆունկցիան հատուկ ուշադրություն է պահանջում սեփականատիրոջից, ով «կանչում է» մեքենան հեռավորության վրա՝ միջադեպերը կանխելու համար բավական է մատը հանել Tesla կանչի կոճակից։
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Tesla-ի մեքենաները վթարի են ենթարկվում Smart կանչելու ֆունկցիայի պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին