The Telegraph. ՆԱՏՕ-ի երկրները ռազմական տեխնիկա են մատակարարել Ռուսաստանին՝ շրջանցելով ԵՄ պատժամիջոցները
Ֆրանսիան և Գերմանիան Ռուսաստանին 273 մլն եվրոյի զինտեխնիկա են մատակարարել՝ շրջանցելով Եվրամիության հակառուսական պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականից հետո՝ կապված Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնությանը միացման հետ։ The Telegraph պարբերականի հոդվածից հատվածներ է ներկայացնում «Գազետա ռու»-ն։
Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ նույն այդ զենքը կարող է օգտագործվել ռուս զինվորականների կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ։
Այն ներառում է ռումբեր, հրթիռներ, արկեր և թնդանոթներ, ինչպես նաև «ավելի քան հազար ռուսական տանկի» համար ջերմային սենսորներ։ Հոդվածում զենքերի անունները չեն նշվում։
Բեռլինը պնդում է, որ տեխնիկան ռուսական կողմին է փոխանցվել միայն այն բանից հետո, երբ Մոսկվան երաշխավորել է դրանց խաղաղ նպատակներով օգտագործելը։
Ըստ թերթի, ՆԱՏՕ-ի անդամ առնվազն 10 երկրներ Ռուսաստանից գնել են գրեթե 350 միլիոն եվրոյի սարքավորումներ, ձեռք բերված զինանոցի մոտ 78%-ը մատակարարվել է Գերմանիայի և Ֆրանսիայի ընկերություններին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի և Մարկ Ցուկերբերգի դեմ
- ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան մեկնաբանել է Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ Փրայսի հայտարարությունները
- Թուրքիայից Ուկրաինա զենքի արտահանումը 30 անգամ աճել է
- Պատժամիջոցները կազդե՞ն ռուս կանանց կրծքերի չափերի վրա
- ԱՄՆ պաշտպանության նախարար. ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին սովորեցնում է կիրառել զենքեր
- Պետդեպարտամենտը լուջ հետևանքներով է սպառնացել այն երկրներին, որոնք կշրջանցեն ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները
- ԱՄՆ-ն արգելափակում է տնտեսական պատժամիջոցները շրջանցելու Կրեմլի փորձերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին