Մեր պետության շահերը պաշտպանելու համար որևէ ուղղորդվածություն պետք չէ. Վանեցյան
«Ես նստացույց չէի հայտարարել, հայտարարել էի շուրջօրյա իրազեկման ակցիաներ, որ լինելու եմ Ազատության հրապարակում, զրուցելու եմ մեր հայրենակիցների հետ։ Շուրջօրյա ակցիաները չեն ավարտվում, ուղղակի փոխում է իր տրամաբանությունը»,- լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ին հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ գիշերելով Ազատության հրապարակում։
Նա ասաց, որ ապրիլի 25-ից սկսվում է իրենց պայքարի երկրորդ՝ արդեն ակտիվ փուլը, կիրականացնեն տարբեր ակցիաներ։
Վանեցյանի խոսքով, ապակենտրոն պայքար է լինելու, բայց չի նշանակում, որ չեն սինխրոնիզացնելու ակցիաները. «Մի օր «Հայաստան» դաշինքի մեր գործընկերները կարող է ակցիա անեն, մի օր մենք, մի օր համատեղ, մարզերում կլինեն համատեղ միջոցառումներ։ Վստահ եմ, որ դա բացառապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մեջ ընդգրկված ուժերի պայքարը չէ, մենք եկել ենք այստեղ պայքարելու հանուն մեր երկրի ու հայ ժողովրդի։ Պայքարը լինելու է շարունակական, շատ ինտենսիվ ու տալու է պտուղները»։
Հարցին, մամուլում տարածվեցին լուրեր, որ եղել է Մոսկվայում ու այնտեղից վերադառնալուց հետո է որոշում կայացրել գալ Ազատության հրապարակ, Ա. Վանեցյանն ասաց. «Ես եղել եմ Ռուսաստանում մասնավոր այցով, իմ անձնական գործերով։ Լսել եմ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի խայտառակ ելույթը, որն ինձ համար անընդունելի էր։ Վերադարձել եմ ու որոշել դիմել այդ քայլին։ Չկա որևէ ուղղորդվածություն։ Մեր պետության շահերը պաշտանելու համար որևէ ուղղորդավածություն պետք չէ, որևէ մեկի հետ պետք չէ խոսել»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանի գլխավորությամբ քաղաքացիները երթով գնում են Հանրապետության հրապարակ
- Շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից». Արթուր Վանեցյան
- Մենք չհաջողելու հնարավորություն չունենք. Արթուր Վանեցյան
- Այս անգամ Ջահերով երթը տարբերվելու է. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Ապրիլի 25-ից սկսելու ենք ակտիվ գործողությունների շրջան
- Արթուր Վանեցյան. Իշխանությանը չի հաջողվելու շարժումը կասեցնել
- Գալիս են մարդիկ, որոնք ունեն այլ քաղաքական հայացքներ, բայց այստեղ մենք պայքարում ենք «հանունի» համար. Վանեցյան
- Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, իրենց հոր տնից չեն բերել. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան