Դահուկորդներն ավարտեցին ելույթները Զիֆիլդի մրցաշարում
Հայաստանի դահուկավազքի կանանց հավաքականի երեք անդամներն ավարտել են ելույթները Զիֆիլդի միջազգային մրցաշարում:
Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ուժերն են չափել արագավազքում: 52 մասնակիցների շարքում Աննա Մխիթարյանը զբաղեցրել է 44-րդ, Կատյա Գալստյանը՝ 45-րդ, Լիլիթ Տոնոյանը՝ 48-րդ տեղերը: Այս մասին հայտնում է armnoc.am-ը:
Դասական ոճի (5 կմ) մրցավազքում մասնակցել են 63 դահուկորդ: Կանանց հավաքականի անդամներից Մխիթարյանը գրավել է 54-րդ, Գալստյանը՝ 56-րդ, իսկ Տոնոյանը՝ 61-րդ հորիզոնականները:
Վարկանշային մրցաշարի վերջին օրը ազատ ոճի 5 կմ մրցատարածությունը 70-րդ տեղում հատել է Աննա Մխիթարյանը, 74-րդը՝ Կատյա Գալստյանը, 81-րդը՝ Լիլիթ Տոնոյանը:
Կանանց հավաքականը դեկտեմբերի 7-ից ուսումնամարզական հավաքի է մեկնել Իտալիա, իսկ դեկտեմբերի 17-ին կմասնակցի հերթական վարկանշային մրցաշարին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան