Հանրապետության հրապարակը բազմամարդ է. քիչ անց կմեկնարկի ջահերով երթը
Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է։ Հնչում են «Զարթիր լաո» ու այլ հայրենասիրական երգեր։
Մի քանի տասնյակ ջահակիրներ շարքեր կազմած սպասում են երթի մեկնարկին։ Ջահակիների առաջին շարքում է նաև դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Քիչ առաջ այստեղ հասան նաև Ազատության հրապարակից «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած երթի մասնակիցները։
Հիշեցնենք, որ ջահերով երթի մասնակիցները Ցեղասպանության տարելիցի նախօրեին Հանրապետության հրապարակից ոտքով կհասնեն Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«Մեր թշնամիների ծրագրում ոչինչ չի փոխվել։ Այսօր էլ մեր նկատմամբ կիրառվում է նույն ցեղասպան քաղաքականությունը։ Ուստի այսօր այդ քաղաքականությանը ո՛չ ասելն, ապրելու մեր ցանկությունը բոլորին լսելի դարձնելը, համազգային դիմադրողականության բարձրացումը դառնում է յուրաքանչյուր հայի պարտքը»,- ասված է երթի կազմակերպիչների տարածած հայտարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան