Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում սպանվել է ԻՀՊ կորպուսի գեներալի որդին
Սիստան և Բելուջիստան նահանգում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Փարվիզ Աբսալանի որդին՝ Մահմուդ Աբսալանը, սպանվել է անհայտ անձանց կողմից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հայտնել է ILNA գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով՝ Մահմուդ Աբսալանը դեպքի պահին գտնվել է նահանգի վարչական կենտրոն Զահեդան քաղաքի անցակետերից մեկում։ Կրակոցները բացել է մեքենայով անցնող անհայտ անձը։ Միջադեպի ժամանակ այլ տուժածներ չկան։
Գործակալությունը նշում է, որ մահացածը եղել է նաև ԻՀՊԿ գեներալներից մեկի թիկնապահը, որի մեքենայի վրա էլ կրակ էին բացել։
Սիստան և Բելուջիստան նահանգը Իրանի համար լարվածության օջախներից մեկն է։ Այն սահմանակից է Պակիստանին և Աֆղանստանին, և արտասահմանից թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ մասը, ինչպես նաև վառելիքի և այլ ապրանքների մաքսանենգության զգալի տոկոսը կատարվում է հենց այս տարածքում։ Բացի այդ, այստեղ գործում են մի շարք անջատողական և իսլամիստական խմբավորումներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին