Քաղաքական 20:43 23/04/2022 Հայաստան

«Տար քո ջահը դեպի Ծիծեռնակաբերդ, տար դեպի վերջնական հաղթանակ»

«Մենք մեր դատի, մեր իրավունքների տերն ու պահանջատերն ենք, թույլ չենք տալու ներսում, դրսում հայ ժողովրդի հարատև ընթացքը փորձեն կասեցնել»,- Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկին  ասաց երիտասարդ Դաշնակցականը։ 

«Զարթնի՛ր, լա՛ո» խորագորվ ջահերով երթին ներկա են նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսօր մենք այստեղ ենք հայության իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, նոր ցեղասպանությունները կանխելու համար։

«Ակնհայտ է, որ «հիշում եմ և պահանջում» մեր համահայկական կարգախոսը վերջին տարիներին ձևախեղվում է, փորձ է արվում մեր ժողովրդի արդար պայքարը սահմանափակել զուտ հիշողության ձևակերպումով։ Այս իշխանությունը կատարելով թուրքական նախապայմանները՝ ցանկանում է  հրաժարվել մեր համահայկական պայքարից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և իրավունքների պաշտպանության սահմանադրական հանձնառությունից, ցանկանում է  հրաժարվել Արցախից, հայրենիքի դարպասները ցանկանում է  բացել թշնամու առջև։ Փուչ ու դատարակ են սրանց հավաստիացումները լավ ապագայի, տնտեսական շահի, խաղաղության դարաշրջանի վերաբերյալ։

Թույլ չենք տալու, որ այս իշխանությունը իր կործանարար քայլերով  քայքայի համահայկական մեր ճակատը, մեր անվտանգությունը, մեր պետականությունը, Արցախը, հայոց հիշողությունը։ Սա դիմադրության վճռական երթ է»,- հայտարարեց Ի. Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այս հրապարակից մեր տասնյակ հազարավոր ջահակիրների, վճռական հայության անունից դիմում են միջազգային հանրությանը՝ «սա է հայկական կամքը, սա է հայ ժողովրդի դիրքորոշումը, ոչ թե փակ դռների հետևում տարբեր մայրաքաղաքներում զիջումների պատրաստ իշխանության ղեկին հայտնված այդ խղճուկի խոստումները»։

«Այսօր այս հրապարակից հայ ժողովուրդն իր վճռական կամքն է արտահայտում ի լուր ամբողջ աշխարհի, թշնամիների, որ այս շենքում նստած խղճուկը չունի մանդատ ժողովրդի անունից մեր հայրենիքից նոր փայաբաժին հանելու»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Դիմելով սփյուռքի միլիոնավոր հայրենակցիներին՝ նշեց, որ այս ջահերը,  տասնյակ հազարավոր հայաստանցիների ներկայությունը փաստում են, որ մեր իրավունքների պաշտպանությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դադար չի ունենալու և միջազգային ճանաչման գործընթացը ոչ միայն սփյուռքի, այլ համայն հայության և Հայաստանի օրակարգն է։

Դիմելով արցախցիներին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Դուք մենակ չեք, մայր հայրենիքը ձեռքերը չի լվացել Արցախից, սա է հայ ժողովրդի կարծիքն ու կամքը, ոչ թե մի քանի իշխանավորի թուրքական թեզերով հայտարարությունները։

Մենք միասին ենք, մեկ բռունցք ենք և մեկ ենք»։

Դիմելով ջահակիր երիտասարդությանը, որոնցից շատերը  2020 թվականին ջահերի փոխարեն զենք էին վերցրել ու պաշտպանել հայրենիքը, նրանց միացած տասնյակ հազարավոր քաղաքացիներին՝ ասաց. «Զանգը  հնչել է նոր Սարդարապատի, նոր Բաշ Ապարանի, նոր զարթոնքի զանգ է։ Մեզանից, մեր միասնականությանից, մեր վճռականությունից, մինչև վերջ գնալու կամքից է կախված, թե հետագա սերունդներն ինչպես կարտահայտվեն 2020-ականների մեր ապրած տարիների մասին։ Կլինենք համարձակ, միասնական, ըմբոստ, մեզ կհիշեն որպես պատմության անիվը շրջած հաջորդ սերունդներին ապրելու, արարելու հայրենիք փոխանցած սերունդ, եթե ոչ՝ վախկոտի խարանը բոլորիս շիրիմների վրա է լինելու հավերժ։

Չենք հանդուրժելու նման ճակատագիրը։ Ուրեմն ունենք մեկ ուղի՝ մեզ հետ պայքարի ենք հանում մեր հարևանին, բարեկամին, կուրսեցուն։

Համահայկական դիմադրություն, վստահ ենք՝ սա է հաղթանակի ճանապարհը։

Գնալու ենք մինչ վերջ, հեռացնելու ենք աղետաբեր այս իշխանությանը, վերականգնելու ենք մեր արժանապատվությանը։

Հանուն սրբադասված մեր նահատակների, հանուն Արցախի ու հանուն Հայաստանի, հայ ժողովրդի հավերժության՝ տար քո ջահը դեպի Ծիծեռնակաբերդ, տար դեպի վերջնական հաղթանակ»,- իր ելույթում ասաց Իշխան Սաղաթելյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}