Նուլանդն ասել է, որ ԱՄՆ-ն սկսել է Ուկրաինային մատակարարել համազարկային ռեակտիվ հրթիռային կայաններ
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները սկսել են Ուկրաինային մատակարարել համազարկային ռեակտիվ հրթիռային համակարգեր (MLRS): ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը «Europe Pravda»-ի ուկրաինական պարբերականում ուրբաթ օրը հրապարակված հարցազրույցում։
«Մենք արդեն մատակարարում ենք MLRS համակարգեր: Եվ ոչ միայն մենք ենք սկսել դա անել: Բացի այդ, մենք այժմ աշխատում ենք ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ, որպեսզի Ուկրաինան ավելի շատ ռեակտիվ համակարգեր ստանա»,-ասել է Նուլանդը: Միևնույն ժամանակ նա չի նշել, թե կոնկրետ որ MLRS համակարգերն են Կիև տեղափոխվում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ Կիևին մատակարարում են ավիադետալներ, որոնք թույլ են տալիս Ուկրաինայի զինված ուժերին «ավելի շատ ինքնաթիռ բարձրացնել օդ»։ «Եվ դուք այժմ մարտական հերթապահության մեջ ավելի շատ ինքնաթիռ ունեք, քան մեկ շաբաթ առաջ, հենց այն պատճառով, որ պահեստամասեր և այլ բաղադրիչներ եք ստացել դաշնակիցներից: Սա դաշնակիցների օգնության ուղղակի արդյունքն է»,-ասում է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս զինվորականը Ուկրաինայում հեռախոսը կորցնելու պատճառով զրկվել է 2,6 մլն ռուբլուց
- «Հենակետ»-ը ներկայացրել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարևոր իրադարձությունները
- ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ Բրիտանիան հրաժարվել է ազատել Ուկրաինայում գերեվարված իր վարձկաններին
- Պենտագոնը հայտնել է, որ Ուկրաինան ինքնաթիռներ է ստացել որպես ռազմական օգնություն, բայց՝ ոչ ԱՄՆ-ից
- ԱՄՆ-ը կարծում է՝ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգվել մինչև 2022 թվականի վերջը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան