Արտակ Զաքարյան. Խաբվածներն ու հուսալքվածները ոտքի են կանգնում հանուն իրենց Հայրենիքի ապագայի
ՀՀԿ-ական գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Հայի ազնվազարմ սերուցքն անպարտելի է և փյունիկի պես ամեն անգամ վերածնվում է:
50 հազարից ավելի հայրենատեր հայորդիներ, Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ, քայլերթով ոգեկոչում են Ցեղասպանության զոհերի անմար հիշատակը: Բազմակի անգամ ավելի հայորդիներ էլ Արցախից, Սփյուռքից և Հայաստանի տարբեր հատվածներից` հոգով ու մտքով միահամուռ են Երևանի հետ:
Արցախը 10 միլիոն հայերի պաշտպանության ներքո է: Աշխարհն այսօր հարգանքով է խոսելու հայերի մասին:
Կապիտուլյանտներն ու իրենց դավադիր «մանդատը» կապ չունի հայ ժողովրդի հետ: Մոլորյալներ այլևս չկան, խաբվածներն ու հուսալքվածները ոտքի են կանգնում հանուն իրենց Հայրենիքի ապագայի»։