Գերմանիայի նախագահին նամակ են հղել՝ կոչ անելով դադարեցնել Ուկրաինայի զինումը
Գերմանացի հասարակական գործիչները բաց նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումները Ուկրաինային, քանի որ դրանք երկարացնում են հակամարտությունը և չեն օգնում խաղաղ դիվանագիտական կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Berliner Zeitung թերթը։
Կոչը ստորագրել են տասնութ հեղինակներ, այդ թվում՝ պրոֆեսորներ, գիտությունների դոկտորներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, նաև՝ Բունդեսթագի նախկին փոխնախագահ Անտյե Վոլմերը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Հանս-Քրիստոֆ ֆոն Սպոնեկը:
«Զենք մատակարարելով՝ Գերմանիան և ՆԱՏՕ-ի մյուս երկրները դե ֆակտո իրենց դարձրեցին հակամարտության կողմ։ Այսպիսով, Ուկրաինան նաև դարձավ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի առճակատման մարտադաշտ, որը ձևավորվել է Եվրոպայում անվտանգության կարգի շուրջ տարիներ շարունակ սրվող գործընթացների պատճառով»,-ասվում է նամակում:
Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ արևմտյան երկրները պետք է հաշվի առնեն Մոսկվայի շահերը, ավելին, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետություններն իրենք պետք է առաջարկություններ ներկայացնեն Ռուսաստանի և նրա հարևան երկրների անվտանգության վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Նուլանդն ասել է, որ ԱՄՆ-ն սկսել է Ուկրաինային մատակարարել համազարկային ռեակտիվ հրթիռային կայաններ
- 20 երկիր կմասնակցի Ուկրաինային ռազմական օգնության հարցով Գերմանիայում ԱՄՆ-ի կազմակերպվելիք խորհրդակցություններին
- Ռուս զինվորականը Ուկրաինայում հեռախոսը կորցնելու պատճառով զրկվել է 2,6 մլն ռուբլուց
- Գերմանիայում ստորագրահավաք է նախաձեռնվել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու պահանջով
- Գերմանիան ռեկորդային գումար կվճարի Ռուսաստանին գազի և նավթի համար
- ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, թե երբ կավարտվի Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում
- Գերմանիայի նախագահը հաստատել է՝ իրեն չեն ցանկանում տեսնել Կիևում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին