«Ժողովուրդ». Կառավարությունը մտադիր է շարունակել համայնքների խոշորացման ծրագիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախկին իշխանություններին մերժող Հայաստանի ներկայիս կառավարությունը մտադիր է շարունակել համայնքների խոշորացման ծրագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համայնքների միավորման նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: Նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքային փնջերում: Այսինքն՝ առաջարկվող ծրագրերում ներգրավված են լինելու թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 5 համայնք:
Ըստ գործադիրի՝ 2018, 2019, 2021 թվականներին համայնքների միավորման թեմայով անցկացված հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին, բայց դա՝ ըստ կառավարության, իսկ գյուղերում դժգոհ են, անգամ օրինակ են բերում 2016-17 թվականներին խոշորացած համայնքները և փաստում, որ ոչ մի օգուտ էլ չեն ունեցել։ Մեզ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Թալին համայնքի մեջ կներառվի 34, Գեղարքունիքի Ճամբարակում՝ 19, Լոռու մարզի Ալավերդիում՝ 28 բնակավայր: Տեղեկացնենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող վարչատարածքային բարեփոխումների ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի օգոստոսից, նախատեսված է ավարտել այս տարվա հունիսի 30-ին: Ծրագրի ընդհանուր արժեքը 9.39 մլն դոլար է, որից 8.6 միլիոնը դրամաշնորհն է, իսկ 786 հազար դոլարը ներդրվելու է համայնքների կողմից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին