«Ես Արցախի կողքին եմ». Ջահակիրների խոստումը
Ջահերով երթի մասնակիցներն Ծիծեռնակաբերդի բարձունքում խոստացան՝ լինել Արցախի կողքին են։
«Հայ մարդն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ինքը տեր է իր իրավունքներին, պատրաստ է պայքարելու իր երկրում ապրելու իրավունքի համար, տեր է Արցախին, տեր է իր անժամանցելի իրավունքներին։
Այո, այսօր հայ ժողորդի համար պատմական օր է։ Սիրելի քաղաքացիներ, սկսեցինք «զարթնիր լաո», և դա աշխատեց։ Այսօրվանից «լաոն» զարթնում է, այսօրվանից մենք պետք է բացենք նոր արշալույս»,- Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում «Զարթնի՛ր, լա՛ո» խորագրով ջահերով երթի ավարտին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա պատմեց, որ քիչ առաջ ճանապարհին մի նամակ է ստացել արցախցի մի պատանուց, ով ասել է՝ մեզ մենակ չթողեք։
«Ես, իմ ընկերները, ցանկանում են նաև բոլորս միասին արցախցի այդ պատանուն ու բոլոր արցախցիներին խոստանանք այս սուրբ և խորհրդանշական վայրում, որ մենք իրենց մենակ չենք թողնելու։
Մենք մեզ խոստանանք, որ տեր ենք մեր հայրենիքին, տեր ենք մեր իրավունքներին և պատրաստ ենք մարտնչել դրա համար։
Բոլորս միասին այս սուրբ վայրում մեր նահատակների, մեր ժողովրդի առաջ միմյանց խոստանանք և շարունակենք այս սրբազան պայքարը։
Դեպի առաջ, դեպի հաղթանակ, բոլորս միասին պիտի կերտենք նոր արշալույս»,- ասաց Սաղաթելյանը։
Այնուհետև Ծիծեռնակաբերդի ամբողջ բարձունքում տարածվեց՝ «ես Արցախի կողքին եմ» «ես արցախի կողքին եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե հենց հիմա որոշեինք, Փաշինյանը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ, բայց այսօր այդ օրը չէ. Սաղաթելյան
- Երևանի Հանրապետության հրապարկում այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
- «Տար քո ջահը դեպի Ծիծեռնակաբերդ, տար դեպի վերջնական հաղթանակ»
- Հանրապետության հրապարակը բազմամարդ է. քիչ անց կմեկնարկի ջահերով երթը
- Արթուր Վանեցյանի գլխավորությամբ քաղաքացիները երթով գնում են Հանրապետության հրապարակ
- «Զարթնի՛ր, լա՛ո» խորագրով ջահերթ կանցկացվի Ստեփանակերտում
- Ջահերով երթ. այսօր, ժամը 19։30, Հանրապետության հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան