Քաղաքական 18:09 23/04/2022 Հայաստան

«Այժմ, թեև թուլացած և ծնկի եկած, բայց մենք դեռևս ունենք պետականություն, որը պարտավոր ենք փայփայել ու ոտքի կանգնեցնել»

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Ապրիլ 24-ին աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և մատուցում հարգանքի տուրք։ Ցավոք, 107 տարի անց ցեղասպանության հետևանքները շարունակում են վտանգել հայության հավաքական գոյությունը, ինչպես նաև խաթարել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Գրեթե մեկ դար անց, ողջ Արևմտյան Հայաստանի կորստից հետո մենք կրկին կանգնած են հայրենազրկման լրջագույն վտանգի առաջ։

Թուրք-ադրբեջանական տանդեմի ուղղակի թիրախն Արցախն է՝ մեր հայրենիքի այն հատվածը, ուր մեր արմատներն ունեն 3000 տարվա պատմություն, ուր հայոց ինքնիշխանությունը կանգուն է եղել նույնիսկ ամենադժվարին ժամանակահատվածում։ Սակայն հստակ է, որ ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս թուլացնելն է։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ անպատիժ մնալու դեպքում ոճրագործը կրկնում է իր արարքը։ Թուրքիայի իշխանությունները ոչ միայն շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը, այլն նաև 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց գործուն մասնակցությունն ունեցան Ադրբեջանի կողմից Արցախում բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու մեջ։

Ապրիլի 24-ը մեզ համար ոգեկոչման օր լինելուց զատ նաև հայ ազգի աներևակայելի տոկունությունն ու կենսունակությունը խորհրդանշող օր է։ Եվ հետևաբաև այն պետք է դառնա աննկուն պայքար ու անկոտրում կամք խորհրդանշող օր։ Այն պետք է շարունակաբար մեզ հիշեցնի, որ ամեն օր պարտավոր ենք պայքարել հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի հզորացման, ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս անելով մեր առավելագույնը։

Չկա ավելի մեծ թշվառություն, քան հայրենիքի կորուստը։ Ոչ մի նյութական բարեկեցություն կամ հաջողություն դրսում չի կարող երբևէ լցնել այն դատարկությունը, որին առերեսվում է անհայրենիք մարդը։ Թե՛ ցեղասպանության անմեղ զոհերին, թե՛ ապագա սերունդներին մենք ուժեղ, ծաղկուն Հայաստան և Արցախ ենք պարտք։ Այժմ, թեև  թուլացած և ծնկի եկած, բայց մենք դեռևս ունենք պետականություն, որը պարտավոր ենք փայփայել ու ոտքի կանգնեցնել։

Ապրիլի 24-ը նաև խորհելու օր է, թե որպես ազգ հավաքական ուժերով ինչ պետք է անենք, որպեսզի հարատևենք, զորանանք և թույլ չտանք նման աղետալի ճգնաճամի կրկնությունը հայության համար և մեծ դժվարությամբ ձեռք բերված մեր պետականության համար։ Ուժեղ և կենսունակ սփյուռք ունենալու առաջին և ամենագլխավոր նախապայմանը ուժեղ Հայաստանի Հանրապետություն և Արցախ ունենալն է։ Հայաստանի Հանրապետությունը և Արցախն են այն կենարար ակունքը, որից սնվում է և պետք է շարունակի սնվել սփյուռքը։ Որքան ուժեղ լինի Հայաստանը, ներառյալ Արցախը այդքան ուժեղ կլինի սփյուռքը։ Պետք է հստակ քայլերով և օրնիբուն աշխատենք մեր պետականության հզորացման և կայացման ուղղությամբ։ Պարտավոր ենք անել ամեն ինչ այս ճանապարհին խոչընդոտները վերացնելու համար։

Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք ուղղում զգաստանալ, և քանի դեռ ուշ չէ, մշակել և կիրառել հայ ժողովրդի պաշտպանությանն ուղղված արդյունավետ քաղաքականություն»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:02
Խրախուսել հասարակության ինքնուրույնացման ճանապարհը. Վահե Հովհաննիսյան
«Հասկանում եմ, որ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո բոլոր մտածող մարդիկ մտածմունքների ու անելիքների փնտրտուքի մեջ են։ Ոմանք անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
10:39
Դավիթ Անանյան. Երկրում պետք է հայտարարվի արտակարգ դրություն, իսկ զինված ուժերը պետք է բերվեն բարձր մարտական պատրաստվածության
«Ադրբեջանի նախագահի ելույթն իր էությամբ քաղաքական հակամարտությունը ռազմական գործողություններով հանգուցալուծելու, մասնավորապես, մեր երկրի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Փաշինյանը չի ասում, որ եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ինչու Ադրբեջանը չէր վերցնում ու դա արեց 2020 և 2023-ին՝ պատերազմի միջոցով
«Թե բա` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանավեճի առաջարկը չընդունեց: Գնար ու ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտա՞կ է»
Աղբյուր` Panorama.am
10:02
Առաջիկայում պետք է պատրաստվել Ադրբեջանի առավել ագրեսիվ վարքագծին. Արմեն Պետրոսյան
«Եթե հակիրճ՝ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցն Ադրբեջանի վերադիրքավորումն է նոր տարվա, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր...
Աղբյուր` Panorama.am
09:58
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ նրանց  կեցության և այլ ծախսերը...
Աղբյուր` Panorama.am
09:57
Ճապոնիան հաշվարկել է, թե երկրում երբ կմնա մինչև 14 տարեկան ընդամենը մեկ երեխա
Ճապոնիայում, որտեղ ծնելիության մակարդակը շարունակում է անկում ապրել, մինչև 2720 թվականը կլինի մինչև 14 տարեկան միայն մեկ երեխա, ինչը 100 տարով...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ալիևը վերահաստատել է՝ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գոյությունը որպես պետություն և նրա հետ խաղաղ ապրել. Գեղամյան
«Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթում, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը կամփոփվեն 2024-ի ձեռքբերումները երաժշտական ոլորտում
Սկսվել է «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» հայտագրումը։   Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հայաստանի անվտանգային վակուումն անընդհատ կխորանա, քանի դեռ պարտության սիմվոլ իշխանությունները չեն հեռացել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Անգամ Հայաստանի համար մահացու` փաշինյանական խաղաղության կոնցեպտը կարելի է ասել, որ ձախողված է։ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
09:14
Հարութ Սասունյան. «Լլադրոն» արտադրում է «Ղարաբաղյան նժույգ» ճենապակե արձանիկներ՝ Ադրբեջանի քարոզչության համար
Ցավոք, այս աշխարհում կարևորվում են միայն փողն ու ուժը: Մյուս բոլոր հարցերը, որոնք միամիտ մարդիկ արժևորում են, ինչպիսիք են ճշմարտությունը,...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Փաշինյանը դեմ առ դեմ դատավորների հետ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն հունվարի 12-ին դատական համակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Փաշինյանի այցելությունը Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թա՞նկ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 8-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 8-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.91 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Միայն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ ուր է բնակվում Սիմոնյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Պետբյուջեից ամեն տարի հսկայական գումար՝ շուրջ 1.5 մլն դոլար է հատկացվում մի քանի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Փաշինյանի «կացինը» հասել է ՊՆ շարքային աշխատակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգում են, որ հայտնվել են խնդրի...
Աղբյուր` Panorama.am
08:29
Արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ, քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն
Հունվարի 7-8-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
08:11
Ագրեսnր Ալիևը մարդկային վերաբերմունք է պահանջում
Ալիևը գնալով «ծաղկում» է։ Նույնիսկ Էրդողանը իրեն այդքան բացահայտ լկտի գնահատականներ թույլ չի տվել, որքան ալիևը՝ Արցախը պատերազմով ու...
Աղբյուր` Panorama.am
08:04
Երևանում «BMW»-ն բախվել էլեկտրական սյանը, կա տուժած
Հունվարի 8-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախ թաղամասից Հարավարևմտյան թաղամաս...
Աղբյուր` Panorama.am
23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}