«Հրապարակ». Սամվել Բալասանյանը պատրաստվում է քաղաքի կառավարումը կրկին ձեռքը վերցնել ու վերականգնել իր ազդեցությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրու նախկին քաղաքապետ, «Բալասանյան դաշինք»-ի հիմնադիր Սամվել Բալասանյանը, որը տևական ժամանակ է՝ բուժման նպատակով ԱՄՆ-ում էր, վերադարձել է Հայաստան և պատրաստվում է քաղաքի կառավարումը կրկին ձեռքը վերցնել ու վերականգնել իր ազդեցությունը հանրապետության երկրորդ քաղաքում։
Մեր տեղեկություններով, «Բալասանյան դաշինք»-ով քաղաքապետ ընտրված Վարդգես Սամսոնյանի աշխատանքից Սամվել Բալասանյանն այնքան էլ գոհ չէ։ Նա վերադառնալուն պես դիտողություններ է արել Սամսոնյանին, անգամ, ասում են՝ վիճել է, թե ՔՊ-ական քաղաքապետ ես դարձել, կորցրել ես ինքնուրույնությունդ։ Քաղաքապետ Սամսոնյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ Բալասանյանի վերադարձի լուրը ճշտեցինք «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամ Լուսինե Սանոյանից։
«Վերադառնալը, այո, վերադարձել է, բայց կրկին քաղաքականություն մտնելու մտադրության հետ կապված որևէ խոսակցություն չկա»,- ասաց նա։ Ի դեպ, նշենք, որ այսօր մամուլում լուր կար նաև, որ Բալասանյանի ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին, առաջիկայում նշանակելու են Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան