ՌԴ ԱՆ-ն լրագրողներ Վենեդիկտովին, Նևզորովին և Պարխոմենկոյին հայտարարել է օտարերկրյա գործակալներ
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը լրագրողներ Ալեքսեյ Վենեդիկտովին, Ալեքսանդր Նևզորովին և Սերգեյ Պարխոմենկոյին ներառել է ԶԼՄ-օտարերկրյա գործակալների ռեգիստրում։ «Գազետո ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է նախարարության կայքում հրապարակված լուրում։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունն օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող արտասահմանյան ԶԼՄ-ների ռեգիստրում մուտքագրել էր ինը անձի։
Ցուցակում ընդգրկված են ռուս քաղաքագետ և հրապարակախոս Եկատերինա Շուլմանը, The Insider-ն (կազմակերպությունը ներառված է Արդարադատության նախարարության կողմից օտարերկրյա գործակալների ցանկում), լրագրող Ռոման Դոբրոխոտովը, լրագրող Յուրի Դուդը, լրագրող Կիրիլ Կրուգլիկովը, գենդերային հոգեբան Մարիա Սաբունաևան, ծաղրանկարիչ Սերգեյ Էլկինը և այլն:
Ապրիլի 12-ին Շուլմանը հայտարարեց Ռուսաստանից հեռանալու մասին: Նա մեկ տարով մեկնեց Գերմանիա՝ գիտական աշխատանքի, մասնավորապես՝ որպես Ռոբերտ Բոշ հիմնադրամի կրթաթոշակառու։ Նրա խոսքով՝ հեռանալը «անժամկետ իրադարձություն չէ»։ Շուլմանն ընդգծել է, որ իր մնալը Բեռլինում աշխատանքային է, և ոչինչ չի պատահել, ինչի պատճառով ինքը պետք է էմիգրանտի կարգավիճակ ստանա:
Հարակից հրապարակումներ`
- Ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը
- Պատժամիջոցները կազդե՞ն ռուս կանանց կրծքերի չափերի վրա
- «Մեծ յոթնյակի» երկրները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի պաշտպանական հատվածի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին