Սափրված գլուխները թրենդ են դարձել կանանց շրջանում
Խմբագիր Քրիսթեն Բեյթմանը սափրված գլուխները նշել է որպես 2022 թվականի կանանց մազերի լավագույն թրենդներից մեկը: Այդ մասին գրում է The New York Times-ը։
Մասնագետը նշել է, որ այս ոճը հատկապես պոպուլյար է դարձել կանանց շրջանում։ Սակայն այն կապ չունի նրանց աշխատանքային գործուներության հետ։ Սափրված գլուխների թրենդն արդեն պաշտպանել են բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում՝ մոդել Այրիս Լոուն, երգչուհի Դեմի Լովատոն և ռեփեր Սավիթին։
Ոճաբան Ռիտա Մելսենն ասել է, որ գլուխը սափրվելը թույլ է տալիս իրեն ավելի լավ բացահայտել։ Երբ նրա մազերը աճում են, նա ներկում է դրանք վառ երանգներով և տեսքը լրացնում է վինտաժային շարֆերով։
Հարակից հրապարակումներ`
- Կարգո տաբատը 2022-ի գլխավոր թրենդներից է
- Սեփական երկրի մասին անպայման որևէ վատ բան ասելը «թրենդային» է. «Առավոտ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին