Տուկտամիշևան և Կոլյադան չեն մասնակցի գեղասահքի Հայաստանի բաց առաջնությանը
Գեղասահորդներ Ելիզավետա Տուկտամիշևայի և Միխայիլ Կոլյադայի մարզիչ Տատյանա Միշինան հայտնել է, որ իր սաները չեն մասնակցի գեղասահքի Հայաստանի բաց առաջնությանը։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն
«Մեր սաները չեն մեկնի այս մրցույթին։ Մենք չենք պլանավորել, դա բավականին անսպասելի էր։ Բացի այդ, արդեն կա օրացույց, այնպես որ մենք չենք կարող նույնիսկ երիտասարդ սաներին ուղարկել այնտեղ: Հուսով եմ՝ հաջորդ տարի այլ գրաֆիկ կլինի, և մենք կկարողանանք մասնակցել։ Անհրաժեշտ է մրցել այնտեղ, որտեղ հնարավոր է»,- Միշինայի խոսքերն է մեջբերել Sport24-ը։
Նա նաև ենթադրել է, որ այդ մրցաշարին կմասնակցեն ավելի երիտասարդ մարզիկները, քանի որ մեծահասակներն արդեն ավարտել են իրենց մրցաշրջանը։
Սպորտային գործակալ Անի Զաքարյանը հաստատել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությանը ռուսների մասնակցության մասին տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Չմշկավազքի միջազգային միությունը (ISU) ռուս և բելառուս գեղասահորդներին հեռացրել է մրցույթներից։
Մինչ այդ Ալեքսանդր Ժուլինն ասել էր, թե չի հասկանում, թե ինչու պետք է ռուս չմշկորդները մեկնեն Հայաստանի առաջնությանը։
Հարակից հրապարակումներ`
- Թինա Կարապետյան –Սիմոն Սենեկալ պարային զույգը 14-րդն է գեղասահքի աշխարհի առաջնությունում
- Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի Կարապետյան-Սենեկալ պարային զույգը
- Գեղասահքի սիրահարները շտապում են Ազատի ջրամբար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին