Օրենբուրգի մարզում հանքահորում պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել
Պայթյունը է տեղի ունեցել Օրենբուրգի մարզի Գայ քաղաքի «Gaisky Gok» ձեռնարկության հանքում, երեք մարդու ճակատագիրն անհայտ է։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում են մարզի դատախազության մամուլի ծառայությունից։
«Նախնական տվյալներով՝ այսօր՝ ժամը 08:50-ի սահմաններում, արտադրական աշխատանքների ժամանակ 1,2 կմ խորության վրա տեղի է ունեցել պայթուցիկի չնախատեսված դետոնացիա»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Դատախազության տվյալներով՝ դեպքի պահին հանքում եղել է 91 մարդ, նրանցից 88-ին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ, երեք աշխատողների հետ կապ չկա։
Գերատեսչության հաղորդագրությունից հետեւում է, որ պայթյունը տեղի է ունեցել արտադրական աշխատանքների ժամանակ։ Տեղի դատախազության նախնական տվյալներով՝ երեք աշխատակից մահացել է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին