40 հին մեքենաների հավաքածու է հայտնաբերվել լքված գործարանում
Ալաբամայում (ԱՄՆ) լքված գործարանի արտադրամասերում հայտնաբերվել է ավելի քան 40 հին մեքենաների հավաքածու: Լուրը հայտնում է Motorious-ը։
Այս մասնավոր հավաքածուի զգալի մասը կազմում են Ford կոնցեռնի արտադրած մեքենաները, այդ թվում՝ Mercury և Lincoln ապրանքանիշերը։ Այնուամենայնիվ, կա նաև 1959 թվականի Cadillac լիմուզին Ալաբամայի նահանգապետի ավտոտնակից, ինչպես նաև մի քանի երկաթուղային վագոններ, քանի որ հավաքածուի սեփականատիրոջ ընտանիքը ժամանակին զբաղվում էր հարակից բիզնեսով: Խնամքով պահպանված է նաև օրիգինալ պարզեցված թափքով «մոտոցիկլը», որը կառուցվել է հավաքածուի ներկայիս սեփականատիրոջ հոր կողմից 1960-ականների սկզբին Ford Econoline միկրոավտոբուսի հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման դեպքում նախատեսված 12,5% մաքսատուրքը չի գանձվի
- Մասնավոր հավաքածուում գտնվող Բոտիչելիի աշխատանքը կհանվի աճուրդի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին