Ախալքալաքում կայացել է ջահերով երթ
Ախալքալաքում կայացել է ջահերով երթը Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով։
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ախալքալաքի Բերդ –ամրոցից մեկնարկած ավանդական դարձած պահանջատիրական ջահերթը կազմակերպվել է «Զորի Զորյան» Երիտասարդական և Ջավախքի Պատանեկան Միությունների նախաձեռնությամբ։ Բազմամարդ Ջահերթին միացել էին նաև Ախալքալաքի ՏԻՄ անդամներ և Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քհն Տիգրանյանը
Երթի մասնակիցները կրում էին տարբեր խորագիր ունեցող «Միացիր մեր արդար պահանջին», «Հիշում եմ և պահանջում», «Ոչ՜ թուրքացմանը»,«Անունս պայքար է, վախճանս՝ հաղթանակ« կրծքանշաններ և տանում պահանջատիրական տարբեր բովանդակությամբ պաստառներ։
Ամրոցի տարածքում երիտասարդները ներկայացել են հայրենասիրական երգերով ու պարերով։ Ջահերթի վերջին հանգրվանը եղել է Սուրբ Խաչ եկեղեցու բակում, որտեղ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հուշաքարի մոտ հնչել է Երիտասարդական Միության պահանջատիրական կոչը, և իր խոսքով ներկայացել է Սամցխե֊Ջավախքի Առաջնորդական փոխանորդ Տեր Նշան Վարդապետ Հմայակյանը։Ջ
ահերթի օրն ավարտվել է հայրենասիրական երգերով և շուրջպարերով։
Հարակից հրապարակումներ`
- «Ես Արցախի կողքին եմ». Ջահակիրների խոստումը
- Աղավնոյում նույնպես ջահերով երթ են անցկացրել
- Ջահերով երթ Ստեփանակերտում
- Երևանի Հանրապետության հրապարկում այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
- «Տար քո ջահը դեպի Ծիծեռնակաբերդ, տար դեպի վերջնական հաղթանակ»
- Հանրապետության հրապարակը բազմամարդ է. քիչ անց կմեկնարկի ջահերով երթը
- Ջահերով երթ՝ Հալեպում
- Նոր Ջուղայում աշակերտներն իրենց արդար պահանջի ձայնն են միացրել համայն հայության ձայնին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան