Ռոման Բաղդասարյանին հարվածելու համար բերման է ենթարկվել Գրիգոր Հարությունյանը
«Այսօր փողոցում՝ Երևանում, մեր տղաներից մեկը՝ Գրիգոր Հարությունյանը, որը 44 օրա Աշոտ Երկաթի «Սիսական» ջոկատում է եղել, հանկարծակի տեսել է Ռոման Բաղդասարյանին: Սա այն նիկոլական տականքներից է, որը հայտնի է արցախցիների հանդեպ իր ատելությամբ: Ինքը բլոգեր է դարձել 2018 թվականից հետո, և հայտարարել էր, թե բոլոր արցախցիները փախել են, իսկ հայերը կռվել են, այսինքը, իր ասելով՝ արցախցիները հայ չեն»,-Երևանի ոստիկանության կենտրոնի բաժնի դիմացից հայտնեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Ռոման Բաղդասարյանը հիմնականում Մոսկվայում է գտնվում, քանի որ իր վրա քրեական գործ կա վիրավորանքների համար:
«Այդ տականք ստորին որ Գրիգոր Հարությունյանը տեսնում է, ինչպես իսկական հայ տղան կաներ, իջել է բերանին, ոստիկաններն էլ բերման է ենթարկել կենտրոնի բաժանմունք»,-տեղեկացրեց Արմեն Գրիգորյանը և հավելեց, որ դեռ չեն կարողանում պարզել, թե Հարությունյանը լավ է խփել, թե՝ թեթև:
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն էլ ավելացրեց, որ Երևանի ոստիկանության կենտրոնի բաժանմունքի մոտ են հավաքվել նաև Հրանտ Թոխատյանը, ռազմական փորձագետ Միկա Բադալյանը, սպասում են իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին և իրենք միանշանակ Գրիգոր Հարությունյանի կողքին են, և երկրորդ կարծիք չի կարող լինել:
«Գրիգորը հանճարեղ գործ է արել, նման տիպի կենդանիները պետք է պատժվեն՝ փողոցով աքացիով, իրնեց մուտքում, հայաթում, քանի որ այլ ելք չկա, սրանց դեմ ուրիշ պայքար չկա, ուրիշ պայքարի ձև ես չգիտեմ»,-ասաց Ախոյանը և հավելեց. «Այն հայհոյանք գրողները, որոնք ամենավերջին հայհոյանքն են ուղղում հայրենիքը սիրող, երևացող, մեզ նման պայքարող մարդկանց, ու իրենց թվում է, թե այն մարսվելու է՝ սխալվում են: Բոլոր ձայնագրությունները պահված են: Անուն առ անուն պահված է և քյաբաբ առ քյաբաբ պատժվելու են նրանք, ովքեր այս ազգը պառակտելու ակտիվիստներ են եղել: Այ այդ տեսակ ակտիվիստները մինչև փողոցում չափալախ չուտեն՝ չեն հասկանալու»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան