Զոհրաբ Մնացականյան. Հիտլերը ողջունում է իր գերեզմանից
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չովուշօղլուի՝ գորշ գայլերի նշանը ցույց տալու ժեստին։
Թվիթերի իր միկրոբլոգում դիվանագետը գրել է.
Մևլութ Չովուշօղլու. «Գորշ գայլերի» ողջույնը զզվելի է, խայտառակ և ռասիստական: Հիտլերը ողջունում է իր գերեզմանից…»։
..@MevlutCavusoglu “grey wolves” salute is disgusting, disgraceful and racist. Hitler is saluting back from his grave ...
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) April 24, 2022
Հիշեցնենք, որ Ուրուգվայում Թուրքիայի նոր դեսպանատան բացումից հետո տարածքից հեռացող Թուրքիայի ԱԳ նախարարը իր դեմ բողոքի ակցիա իրականացնող հայերին Գորշ գայլերի նշանն է ցույց տվել։
«Գորշ Գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպություն է, հավատարիմ է պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսությանը։ Կազմակերպության անվանումը և խորհրդանիշները կապվում են թուրքական դիցաբանության հետ, որտեղ գայլը խիզախության և պատվի խորհրդանիշ է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան