Լիբանանի վարչապետը սուգ է հայտարարել Տրիպոլիի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվածների համար
Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին երկուշաբթի, ապրիլի 25-ին համազգային սուգ է հայտարարել Տրիպոլիի ափերի մոտ (Բեյրութից 90 կմ հեռավորության վրա) սիրիացի փախստականներով նավի վթարի հետևանքով զոհվածների համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է կառավարության կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Լիբանանի բանակի ներկայացուցիչը հայտնել էր, որ մինչ այժմ ծովում հայտնաբերվել է ինը մարդու դի, այդ թվում՝ մեկ երեխայի։
«48 մարդ ողջ-առողջ դուրս է բերվել ափ և ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Կիպրոս հասնել ցանկացող փախստականների ճշգրիտ թիվը դեռևս պարզված չէ»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Տրիպոլիի նավահանգստի տնօրեն Ահմեդ Թամերը հայտնել է, որ նավը խորտակվել է 300 մետր խորության վրա: Նրա խոսքով՝ նավի տարողունակությունը չի գերազանցում 30 մարդը, բայց այն գերբեռնված է եղել։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են մի քանի ուղղաթիռներով և Cessna ինքնաթիռով։ Տրիպոլիից հարավ գտնվող Քալամուն քաղաքում ձերբակալվել է մաքսանենգը, ով կասկածվում է մարդկանց մաքսանենգությամբ Կիպրոս տեղափոխելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին