Ռուսաստանը հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈւ-ի 141 ինքնաթիռ
Ռուս զինվորականները Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացրել են 141 ինքնաթիռ, 110 ուղղաթիռ և 551 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին:
Նա հավելել է, որ ոչնչացվել է նաև 264 զենիթահրթիռային համակարգ, 2496 տանկ և այլ զրահատեխնիկա, 282 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 1093 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 2343 միավոր հատուկ ռազմական մեքենա:
Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով, Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։
Հարակից հրապարակումներ`
- «Մոսկվա» հածանավում մեկ զինվոր է մահացել, 27-ն անհետ կորել է
- Շոյգու. Ուկրաինայի բանակը էական կորուստներ է կրել, օդուժը և հակաօդային պաշտպանությունը գրեթե ոչնչացվել են
- Ռուսաստանի ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 2200 օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Ռուսաստանն Ուկրաինայում ադրբեջանական կործանիչներ է ոչնչացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան