
Վիրահայերի նախաձեռնությամբ Թբիլիսիում ընթանում է «Մի’ աջակցեք ցեղասպանությանը» երթը
Թբիլիսիում մեկնարկել է «Մի’ աջակցեք ցեղասպանությանը» երթը:
Aliq.ge-ն գրում է, որ ֆիլհարմոնիայի մոտ հավաքված վիրահայերը երթով շարժվում են դեպի Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատուն։
Երթի ընթացքում հնչում են հայրենասիրական երգեր: Ցուցարարների ձեռքում են Հայաստանի և Վրաստանի դրոշներ, ինչպես նաև թուրքալեզու գրառումներ:
Ճանապարհի մի հատվածը կաթվածահար է եղել այս պահին: Ըստ աղբյուրի՝ հիմնական պահանջները և ցույցի շարունակությունը կլինի Թուրքիայի դեսպանատան դիմաց:
Նշվում է նաև, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր Վրաստանի տարբեր շրջաններում բնակվող էթնիկ հայերը պահանջատիրական երթ կամ մոմավառություն են անցկացրել: