Մակրոնն ընդդեմ Լը Պենի. Ֆրանսիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Ֆրանսիայում կիրակի սկսվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը, որը մեծ հետևանքներ կունենա Եվրոպայի ապագայի վրա: Պայքարում առաջատար համարվող, կենտրոնամետ գործող նախագահ Էմանուել Մակրոնի մրցակիցը ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Մարին Լը Պենն է:
Apnews.com-ը գրում է, որ Մակրոնը խնդրում է ընտրողներին վստահել իրեն երկրորդ հնգամյա ժամկետով՝ չնայած նախագահության ընթացքում բողոքի ցույցերի, համավարակի և Ուկրաինայի պատերազմի պատճառով ունեցած դժվարություններին:
Ֆրանսիայում քվեարկության արդյունքը, որը միջուկային զենք ունեցող երկիր է և ունի աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկը, կարող է ազդել նաև Ուկրաինայի հակամարտության վրա, քանի որ Ֆրանսիան առանցքային դեր է խաղացել դիվանագիտական ջանքերում և աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:
Ֆրանսիայի ընտրազանգվածի կողմից Լը Պենի ունեցած աջակցությունն այս քարոզարշավի ընթացքում հասել է նրա գրանցած ամենաբարձր մակարդակին, և շատ բան կախված կլինի նրանից, թե քանի մարդ կմասնակցի քվեարկությանը:
Հարակից հրապարակումներ`
- Եվրախորհրդարանը Մարին Լե Պենից կգանձի 617 հազար եվրո՝ պետական միջոցների յուրացման համար
- Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
- Ֆրանսիայում նախընտրական հարցումը ցույց է տվել, որ Մակրոնի առավելությունը Լե Պենի նկատմամբ 1% է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան