Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, մեկ տարվա պայմանագիր կկնքի Ա Սերիայի ակումբի հետ: Այս մասին գրում է «Վեստի»-ն։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է աշխատում պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։ Թեև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» նրանց հարաբերությունները հեռու էին իդեալական լինելուց, «Ռոմայում» ամեն բան շատ ավելի լավ դասավորվել, և մենթորը դեմ չէ, որ կիսապաշտպանը մնա թիմում:
«Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման առումով խնդիրներ չկան: Մեր ընդհանուր ցանկությունն է շարունակել համագործակցությունը», - ասել է հռոմեական ակումբի սպորտային տնօրեն Տիագո Պինտոն:
33-ամյա հայ ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիս։
Սպասվում է, որ կողմերը կերկարաձգեն պայմանագիրը մեկ մրցաշրջանով, քանի որ Մխիթարյանը ֆուտբոլային չափանիշներով, այնուամենայնիվ, արդեն երիտասարդ չէ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան