Քաղաքական բնույթի հարցեր մի տվեք. ԱԱԾ փոխտնօրեն
«Ես կուրսի չեմ»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ հայտարարությունը՝ «կարող էինք պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, բայց, իհարկե, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի», ԱԱԾ-ն ոսումնասիրե՞լ է, հանցակազմ տեսե՞լ է դրա մեջ, թե՞ ոչ։
Հարց- Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ընթացքող բանակցությունների մեջ վտանգավոր զարգացումներ չե՞ք տեսնում ազգային անվտանգության տեսանկյունից։
Տիգրան Հարությունյան -Բանակցությունների փաստը չի կարող վտանգավոր լինել:
Հարց- Համաձա՞յն եք այն պնդմանը, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի։
Տիգրան Հարությունյան- Քաղաքական բնույթի հարցեր մի տվեք:
Հարց-Հայաստանի անվտանգությանը սպառնացող խնդիրներ կա՞ն
Տիգրան Հարությունյան- Ի՞նչ առումով, ո՞ր կտրվածքով։ Անվտանգությանը սպառնացող խնդիր միշտ կա, տարբեր խնդիրներ։
Հարց-Բայց մեզ խաղաղության դարաշրջան են խոստանում։
Տիգրան Հարությունյան- Իսկ խաղաղությունն առանց ուժի, սպառնալիքի չի լինում:
Հարց- ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքականության մեջ է, ակցիաներ է անում, ռիսկեր տեսնո՞ւմ եք, քանի որ Արթուր Վանեցյանն ազգային անվտանգությանն առնչվող տեղեկություններ տնօրինող անձ է։
Տիգրան Հարությունյան- Չէ, այս պահին ռիսկեր չեմ տեսնում։