Ադրբեջանը հայտարարում է, թե իբր հայ զինծառայող է ձերբակալել
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը կիրակի օրը հայտարարել է, որ ձերբակալել է հայ զինծառայողի, որն իբր նախորդ օրը մի խումբ զինծառայողների հետ ներթափանցել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տածք: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել էր ՀՀ ԶՈւ զինծառայողների՝ ապրիլի 23-ին շփման գիծը խախտելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը:
Ադրբեջանը հրապարակել է իբր ձերբակալված հայ զինծառայողի անունը՝ Էդուրարդ Արթուրի Մատիրոսով:
ՀՀ ՊՆ-ից առայժմ պաշտոնական հայտարարություն չկա ենթադրյալ ձերբակալության վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան