Ռեժիմի միակ նպատակը Միկա Բադալյանին քաղաքական հայացքների համար բանտարկությամբ պատժի ենթարկելն էր. Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է.
«Միկա Բադալյանի մեղադրանքները վերացվել են: Հենց սկզբից էլ ակնհայտ էր մեղադրանքի անհեթեթությունը, որը, փաստորեն, այն աստիճանի ապօրինի էր, որ իշխանությունը նույնիսկ չփորձեց շարունկել: Մյուս կողմից էլ դրանով հաստատվեց, որ ռեժիմի միակ նպատակը «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանին քաղաքական հայացքների համար բանտարկությամբ պատժի ենթարկելն էր:
Այսպիսով լրացուցիչ անգամ ապացուցվեց, Նիկոլ Փաշինյանի անառողջ ցանկություններն իրականացնելու համար իրավապահ մարմինները պատրաստ են անձին բանտ ուղակել:
Համբերություն քեզ, Միկա ջան»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Բադալյանը չի կալանավորվել
- Քաղաքացուն ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա