Սա միայն գողություն չէ, այլ՝ անարգանք իմ ընտանիքի և իմ զոհված որդու հանդեպ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը հայտնել է՝ կողոպտել են իր մեքենան, որի վրա փակցրած է եղել զոհված որդու լուսանկարը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր կողոպտել են իմ տան մոտ կայանած մեքենաս, որի վրա, ի դեպ, փակցված էր որդուս՝ Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը. մի սրբապիղծ տականք գողացել է երկու կողային հայելիները։
Վիրավորանքը կանգնել է կոկորդիս, սա միայն գողություն չէ, այլ՝ անարգանք իմ ընտանիքի և իմ զոհված որդու հանդեպ։ Ոչինչ էլ չեմ ուզում ու ցանկություն էլ չունեմ գրելու...»։