Բայդենի ուղերձում «Ցեղասպանություն» տերմինը բարկացրել է Թուրքիային
Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը՝ այն որակելով միակողմանի։
Հիշեցնենք, որ այս տարի էլ Բայդենն իր ուղերձում օգտագործել էր Հայոց Ցեղասպանություն տերմինը։
«1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերի և միջազգային իրավունքի հետ անհամատեղելի հայտարարությունները վավեր չեն։ Սա վերաբերում է ԱՄՆ նախագահ Բայդենի այսօր արած ցավալի հայտարարությանը, որը 2021 թվականին նրա թույլ տված սխալի կրկնությունն է։
Մենք մերժում ենք նման հայտարարություններն ու որոշումները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը քաղաքական դրդապատճառներով և դատապարտում նրանց, ովքեր պնդում են այդ սխալը»։
Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ առկա մոտեցումները որակել է միակողմանի և ընտրովի, որոնք «բարոյապես խնդրահարույց են և քաղաքական առումով չարամիտ»:
«Մենք մերժում ենք այս ցավը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը»,-նշել է Չովուշօղլուի ղեկավարած կառույցն ու կրկնել, որ «պատմության վիճահարույց դրվագները» պետք է ուսումնասիրեն պատմաբանները։
Թուրքական ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշված է, որ Թուրքիան ձգտում է, որ տարածաշրջանում գերակայի խաղաղության և կայունության, համագործակցության ոգին գերակայի։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը այս փոխըմբռնման դրսեւորում է»,-նշված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարությանն արձագանքել է Չավուշօղլուին
- Զոհրաբ Մնացականյան. Հիտլերը ողջունում է իր գերեզմանից
- Ջո Բայդեն. Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը
- Չավուշօղլուն Ցեղասպանության զոհերի ժառանգներին Գորշ գայլերի նշանն է ցույց տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան