Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել, որը հրապարակվել է նախագահականի պաշտոնական կայքում, գրում է Էրմենիհաբերը։
Էրդողանը մասնավորապես նշել է. «Եվս մեկ անգամ հարգանքով եմ հիշում զոհված օսմանցի հայերին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ողջ մնացած հարազատներին։ Մարդկության պարտքն է կիսել այս ընդհանուր ցավը՝ առանց խտրականության»։
Ըստ Էրդողանի՝ երկու ժողովուրդների հազարամյա միասնությունը ոգեշնչման աղբյուր է: Նա համոզմունք է հայտնել, որ ցավը մեծացնելու փոխարեն պետք է միասին կերտել ապագան՝ ոգեշնչված խորը արմատացած հազար տարվա վաղեմություն ունեցող համակեցությամբ:
«Հիշյալ ուղերձում ակնհայտ է Հայոց ցեղասպանության իրողությունը կոծկելու և ընդամենը որպես ընդհանուր ողբերգություն ներկայացնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության հերթական դրսևորումը»,- գրում է Էրմենիհաբերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները